1in.am-ը գրում է.

Կենտրոնական Եվրոպայի վթարային ծառայությունները վերացնում են առատ ձյան հետևանքները: Ավստրիայի արևմուտքում կես ժամվա ընթացքում ձնակույտեր են գոյացել, ոստիկանությունը գրանցել է ճանապարհատրանսպորտային պատահարի տասնյակ դեպքեր: Վթարների հետևանքով լրջորեն տուժել է մի քանի մարդ, որոնք հոսպիտալացվել են՝ հաղորդում է vesti.ru-ն:

Նման իրավիճակ է ձևավորվել Շվեյցարիայի կենտրոնական շրջաններում: Տեղի իշխանությունները վարորդներին կոչ են անում խուսափել մեքենա վարելուց:

Օդերևութաբանների կանխատեսումներով՝ ուրբաթ ձյունը կհալվի: Կանխատեսվում է, որ այս տարի Եվրոպային սպասվում է վերջին մի քանի տասնամյակի ամենացուրտ ձմեռը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել