Lragir.am-ը գրում է.

Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հրապարակել է այս տարվա ինն ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանով մեկնող-ժամանողների վիճակագրությունը: Ըստ այդմ՝ անցած ինն ամիսներին օդանավակայանով Հայաստանից հեռացել է, բայց չի վերադարձել 35 238 մարդ: Նշված ժամանակահատվածում օդանավակայանով Հայաստանից մեկնել է 637 828, ժամանել՝ 602 590 մարդ:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա ինն ամիսներին օդային ճանապարհով մեկնողների թվի նվազում է նկատվել. 2012 թվականի ինն ամիսներին մեկնել էր 665 239 մարդ: Սա թերևս կարելի է բացատրել այն հանգամանքով, որ նախորդ տարվա համեմատ այս տարվա ինն ամիսներին օդանավակայանի թռիչք-վայրէջքների թիվը նվազել է: Եթե նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին օդանավակայանը կատարել էր 7 961 թռիչք-վայրէջք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 6 338:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել