Քեզ նմանվելու անհագ ցանկությամբ ես սկսեցի ապրել, հետո հասկացա, որ ջերմությունները , սերերը չեն նմանակվում...

Անգամ ծնվելուց , երբ մենք շա՜տ տաք ենք , մենք ամենքս տաք ենք յուրովի.. 
Հետո մի քիչ մեծացա,ու գնալով սկսեցի սառել.. ջերմության պակաս զգացի ու անկուշտի նման այն խլեցի մորիցս, փաթաթվելով նրա թևերի մեջ.. Հետո ավելի մեծացա , մորս թևերի մեջ չտեղավորվելու պատճառով մի օր հիվանդացա ցրտից... Հետո ինձ տվեցին արհեստական ջերմություն.. վերմակներ, թեյեր.. ու նման շատ «զրթ ու զիբիլներ», որ իրականում չօգնեցին ինձ այնքան, որքան մայրիկի ջերմությամբ լցված մատիկը բռնելը ... Հետո ես ոտքի կանգնեցի... ծուռ մուռ սկսեցի քայլել, գլորվել, նորից ոտքի կանգնել, բայց այդ ընթացքում երբեք չմրսեցի.. ջերմացա սիրող հայացքներից.. Հետո երբ այդ հայացքներն էլ սկսեցին ցրտել, ուրիշ ջերմություն փնտրեցի.. 
«Մամ» ...արտասանեցի 
Ու ամեն անգամ մրսելուց արտասանեցի, որ ջերմանամ... 

Հետո երբ շատ ավելի մեծացա .. ու շատ ջերմություններ զգացի .. հասկացա , որ որքան մեծանում այնքան ցրտում ենք ..
Ու ակամայից ցանկացա նորից փոքրանալ, նորից ծնվել ...
Ու այդ ցանկությունից ագահացած սկսեցի նմանվել փոքրերին...
Բայց ցավեցի շատ, երբ կյանքի ընթացում կրկին ընկա, գլորվեցի.. հետո ցանկացա ոտքի կանգնել, փոքր ժամանակվա նման այդքա՜ն հեշտությամբ չկանգնեցի.. ցավեցի. անգամ լաց եղա .. 
Փոքրացա այնքա՜ն դաժանորեն, որ չկարողացա խոսել, իսկ ուշքի գալուց հետո առաջին բառս «մամ»-ը չէր..
Երևի դրա համար չջերմացա..
Հետո կյանքը ինձ ավելի փոքրացրեց.. ու ես գնալով ավելի ցավեցի.. 
Նախկինի պես ջերմություններ այլևս չկային..
Նախկինի պես ինձ ոչ-ոք այդքա՜ն ջերմությամբ չնայեց, երբ վեր կացա հիվանդասենյակի անկողնուց ու սկսեցի քայլել.. Որքա՜ն երկար ժամանակ չէի քայլել, ինչպես՝ երբեք, երբ փոքր էի...
Հետո ... Շատ հետո , երբ հասկացա , որ ջերմությունները չեն նմանվում..
Ես գրկեցի իմ ջերմության փոքրի՜կ մնացորդները ու սկսեցի մուրալ նրանց կյանքի համար...
.....
Հ.Գ.

Ամուր պահեցեք ձեզ ջերմացնողին ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել