168.am-ը գրում է․

Աստղագիտական ամռան նախօրեին՝ հունիսի 20-ին, սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները, գրել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները։

Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +35․․․+37°C-ի։

Շոգ եղանակը պայմանավորված կլինի հարավ-արևմուտքից տաք օդային զանգվածների ներթափանցմամբ»-գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել