Shamshyan.com-ը գրում է.
Քիչ առաջ խոշոր պայթյուն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Հայրենիք» կինոթատրոնի հետնամասում՝ դպրոցի և մանկապարտեզի հարևանությամբ գտնվող խաղահրապարակում, ուժեղ պայթյուն է որոտացել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կա 1 վիրավոր, ում տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանությունը արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների հետ պարզում է պայթյունի հանգամանքները և վիրավորի ինքնությունը:
Պայթյունի հետևանքով փշրվել են հարակից բնակելի շենքերի ապակիները, ինչպես նաև խաղահրապարակում կայանված Chevrolet Plaza մակնիշի 20 ՍՍ 381 համարանիշի ավտոմեքենայի ապակին:
Այս պահին ժամանել են Երևանի ՃՈ մեծ թվով աշխատակիցներ՝ ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Տեղում է Շենգավիթի օպերատիվ քննչական խումբը՝ Շենգավիթի ոստիկանապետ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև ԱԻՆ-ի փրկարար ծառայության ՓԾ օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արման Ցոլակյանի գլխավորությամբ:




Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ