Emedia.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ դաշինքի համար սիրիական հակամարտությունում որևէ դերակատարություն չի տեսնում: Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse-ը:

«Այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- ընդգծել է Ռասմուսենը: Նա կոչ է արել Սիրիայի ընդդիմությանն ու իշխանությանը մասնակցել Ժնևի միջազգային կոնֆերանսի աշխատանքներին, որը նախատեսվում է անցկացնել նոյեմբերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել