1in.am-ը գրում է.

Դեռ վերջերս 32-ամյա Քրիստինա Ագիլերան շատ գեր էր: Աստղը շատ էր ճնշվում և այդ պատճառով հեռացել էր The Voice նախագծի դատավորի պաշտոնից, որպեսզի չերևա հեռուստադիտողի աչքին: Սակայն մարզադահլիճում ամիսների տքնաջան աշխատանքը և ցածր կալորիականությամբ դիետան արել են իրենց գործը: Քրիստինան ազատվել է 12.5 կգ-ից և հիմա հպարտությամբ ցուցադրում է բարեկազմ մարմինը: 

Այդ դադարից հետո Ագիլերան հայտնվեց թոք-շոուի հինգերորդ սեզոնի ժամանակ, իսկ դրան հաջորդեց Maxim ամսագրի ամերիկյան տարբերակի համար իրականացրած ֆոտոշարքը: 

Թևեր առած երգչուհին հիշել է նաև ստեղծագոծական կյանքի մասին: Երկարատև դադարից ետո Քրիստինան ստուդիայից դուրս չի եկել և ձայնագրել է We Remain-ի երգը:

Հարցազրույցներից մեկում նա նշել է, որ իրեն ավելի սեքսուալ է զգում, քան երբևէ, քանի որ լավ գիտի, թե ինչ է ուզում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել