Գիտնականներին հաջողվել է մկան սիրտը վերածել մարդկային սրտիDoctors.am-ը գրում է.

Ըստ Պիտսբուրգի համլսարանի (ԱՄՆ) Լեյ Յանգ հետազոտության հեղինակների` 30 վայրկյանը մեկ սրտանոթային հիվանդություններից մահանում է մեկ մարդ, իսկ ներկայումս ավելի քան 5 միլիոն մարդ տառապում է սրտային անբավարարությունից: Հիվանդների կեսից ավելին անարդունք է բուժվում, իսկ դոնոր-օրգանները չեն բավարարում:
Այս խնդիրը լուծելու համար գիտնականները փորձում էին վերականգնողական տեխնոլոգիաների միջոցով ամբողջական սիրտը կամ սրտամկանի վնասված հատվածը փոխարինելու ճանապարհներ գտնել:
Փորձի ընթացքում գիտնականները հեռացրել են մկան սրտի բոլոր բջիջները (գործողությունը տևել է 10 ժամ): Այնուհետև հեռացված բջիջների փոխարեն տեղադրել են մարդկային սրտի նախնի-բջիջներ:
Նախնի-բջիջները կարող են հետագայում վերածվել կարդիոմիոցինի (սրտամկանի հատուկ տեսակ), էնդոթելիալ (պատում են ներքին մակերեսը) և հարթամկանային բջիջների: Նախկինում ոչ ոք չի օգտագործել, այսպես կոչված, նախնի-բջիջները սրտի `վերածնման` համար: Պարզվել է, որ արտաբջջային մատրիցան, որը պահպանվել էր բջիջների հեռացվելուց հետո, ազդանշաններ է ուղարկում նախնի-բջիջներին, ինչի շնորհիվ էլ դրանք ձեռք են բերում բոլոր անհրաժեշտ հատկանիշները:
Մի քանի շաբաթ անց հաջողվեց վերականգնել ոչ միայն մկան սրտի կառուցվածքը, այլև դրա աշխատանքը՝ այն սկսեց բաբախել րոպեում 40-50 հաճախականությամբ: Գիտնականները դեռ մեծ աշխատանք ունեն կատարելու սրտի աշխատանքի օպտիմալացման և ամբողջ համակարգի վերակագնման ոլորտում, սակայն առաջին փուլն արդեն հաղթահարված է: 
Բացառված չէ, որ հետագայում հիվանդների նախնի-բջիջները հնարավոր կլինի օգտագործել փոխպատվաստման համար նոր օրգաններ ստանալու նպատակով: Այս տեմպերով շարունակելու դեպքում բժիշկներն արդեն իսկ մոտ ժամանակներում կկարողանան կյանք նվիրել և կյանքի վերադարձնել մահացած մարդկանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել