Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Գ. Մկրտչյանը հայտնաբերել է իրեն պատկանող 7 կթու կովերին, 6 ցուլիկներին և մեկ երինջին՝ սատկած։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում թե՛ նա, թե՛ գյուղացիները ասում էին․ «Նման դեպք չենք տեսել, առողջ անասուններ էին։ Թե ինչից են սատկել, մեզ համար առեղծված է։ Կայծակ էլ չի եղել, որ մտածենք, թե կայծակն է եղել պատճառը։
Մենք միայն մտածում ենք, որ կարող է միտումնավոր թունավորած լինեն, բերել են այս կանաչ հատվածում, թույլ են տվել, որ անասունը ուտի ու սատկի։ Հիմա չգիտենք ինչ անենք, ում դիմենք։ Ուզում ենք հավատանք, որ կառավարությունը մեզ օգնության ձեռք կմեկնի, ու այս ծանր իրավիճակից դուրս կգանք, բայց մինչ այդ ցանկալի է, որպեսզի իրավապահները, հատուկ անասնաբույժները, այդ թվում՝ մարզպետարանի գյուղվարչության աշխատակիցները գան ու պարզեն եղելությունը։
Սա մեզ համար և՛ ցավ է, և՛ առեղծված»։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2026/06/08/1307039
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



