Ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Մարթա Կոսը X-ի էջում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաջողության կապակցությամբ:
«Շնորհավորում եմ, Նիկոլ Փաշինյան, Հայաստանում կայացած ընտրություններում Ձեր հաջողության կապակցությամբ:
Ռուսաստանի կողմից հեռուն գնացող հարկադրանքի և միջամտության պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայերի ընտրությունը հանուն ուժեղ, ինքնիշխան և անկախ Հայաստանի։
Ես հնարավորինս շուտ կժամանեմ Հայաստան. Եվրոպայի համերաշխությունը Հայաստանի հետ անսասան է:
Այսօր մենք նաև կսկսենք մեր աշխատանքը ԵՄ-Հայաստան նոր աշխատանքային խմբում՝ մեր գործընկերությունը խորացնելու համար»,- գրել է Կոսը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



