1in.am-ը գրում է.

Թագավորական ընտանիքի որոշ անդամներ չեն հրավիրվել նորածին արքայազն Ջորջի կնունքի արարողությանը՝ հաղորդում է The Daily Mail-ը: Այս որոշումն ընդունվել է այն պատճառով, որ արքայազնի ծնողները՝ Ուիլյամն ու Քեյթը, ցանկացել են արարողությունն անձնական ու ընտանեկան տոն դարձնել: 

2013 թ. հոկտեմբերի 23-ին կայանալիք կնունքին չեն հրավիրվել ո՛չ արքայադուստր Աննան, ո՛չ դքսուհի Ջորջիան: Դրա փոխարեն արքայադուստր Աննան պատրաստվում է պաշտոնական այցով մեկնել Կանադա: The Daily Mail-ը ենթադրում է, որ արքայազն Էդվարդն ու արքայազն Էնդրյուն նույնպես չեն հայտնվի կնունքի արարողությանը: 

Ուիլյամն ու Քեյթը որոշել են իրենց որդուն կնքել Սենթ Ջեյմսի պալատի մատուռում: Դրանով նրանք խախտել են արքայական զավակներին Բուքինգհեմյան պալատում կնքելու ավանդույթը: Իր որոշումը զույգը բացատրել է նրանով, որ Սենթ Ջեյմսի պալատն ավելի փոքր է և հարմար նման ձևաչափով արարողության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել