Առաջին զգացումս զարմանքը եղավ, երբ տեղեկացա, որ Երևանում կազմակերպվել է համասեռամոլների շքերթ: Բավարար չէ, որ մարդիկ ախտահարված մտածելակերպի բռնկումներ ունեն և անառողջ հակումներ, դեռ ցանկանում են այդ վարակը հանրայնացնել և հրապարակավ քարոզչության ակցիա կազմակերպել: Եթե այլ երևույթների և վարքագծային դրսևորումների վերաբերյալ Սուրբ Գիրքը կապված դեպքի առանձնհատկությունների հետ տարընթերցումներ է պարունակում, ապա սոդոմական մեղքի նկատմամբ Աստվածաշնչի գնահատականը միանշանակ է՝ այն մեղք է: Եկեղեցին մշտապես դատապարտել է և դատապարտում է համասեռամոլությունն ու սեռական սանձարձակությունը: Սեռական կյանքը ուղղակիորեն առնչվում է ընտանիքի գաղափարի հետ և նվիրագործված է ընտանիքի սրբությամբ: Դատապարտելի է հատկապես, որ սեռական անառողջ հակումները անամոթաբար հրապարակվում են մարդկային իրավունքների կարծեցյալ պաշտպանության համատեքստում: Եկեղեցին հարգում է մարդու ազատության իրավունքը. ազատությունը ընկած է քրիստոնեական բարոյական դավանանքի հիմքում: Սակայն ազատությունը չի կարող չարության պատրվակ լինել, ինչպես ասում է Սուրբ Պողոս առաքյալը: Եկեղեցին դատապարտում է նաև միասեռականների սադրանք պարունակող գործողությունները, որոնք ուղղակիորեն վրդովմունք և զայրույթ են առաջ բերում մեր ժողովրդի զավակների մեջ: Եկեղեցին տարանջատում է մեղքը մեղավորից և իր ջանքերը նպատակաուղղում է մեղավորների փրկությանը՝ առանց բռնությունների գործադրման՝ քաջալերելով մեղքի դեմ Ավետարանի ոգուն չհակասաող պայքարի բոլոր միջոցները: Այս առումով ողջունում ենք հակաակցիայի բոլոր մասնակիցներին և կոչ ենք անում մեր հավատավոր ժողովրդին համախմբվել և օգտակար լինել մեղքի ճիրաններում գտնվող անձերին՝ նման հիվանդությունից հետ պահելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել