Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին- Ми-8

Անձնակազմ: 3 մարդ
Ուղևորատարություն: 28 մարդ
Երկարություն: 25,31 մ
Բարձրություն: 5,54 մ
Արագություն: մինչև 250 կմ/ժ
Արժեքը: 8,2 մլն դոլար
Ми-8 սովետական ուղղաթիռ է, որը ստեղծվել է 60-ական թվականներին: Հանդիսանում աշխարհում ամենից շատ օգտագործվող երկու շարժիչանի ուղղաթիռը: Վլադիմիր Պուտինը թռչում է միայն Ми-8 ուղղաթիռով: Կրեմլում հատուկ Պուտինի Ми-8-ի համար կառուցվել է ուղղաթիռի հարթակ:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա - VH-3D

Անձնակազմ: 4 մարդ
Ուղևորատարություն: 10 մարդ
Երկարություն: 22,15 մ
Բարձրություն: 5,13 մ
Արագություն: մինչև 267 կմ/ժ
Արժեքը: 6,4 մլն դոլար
Բարաք Օբամայի ուղղաթիռները ներկված են կանաչ և սպիտակ գույներով: Հասարակությանն այն ավելի հայտնի է Marine One անունով:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել - Super Puma 332

Անձնակազմ: 2-3 մարդ
Ուղևորատարություն: 20-24 մարդ
Երկարություն: 19,5 մ
Բարձրություն: 4,97 մ
Արագություն: մինչև 315 կմ/ժ
Արժեքը: $15 մլն դոլար
Գերմանիայի կանցլերն օգտագործում է Eurocopter ընկերության կողմից արտադրված Super Puma 332 տիպի ուղղաթիռը: 2011թ.-ին այն հրաշքով չընկավ շարժիչների խափանման պատճառով: Օդաչուները կարողացավ կարգավորել ուղղաթիռի աշխատանքը, երբ գետնին հարվածելուն մի քանի մետր էր մնացել: Կանցլերն այդ պահին չի եղել ուղղաթիռում:
Թագուհի Եղիսաբեթ II - VIP S-76C++

Անձնակազմ: 2 մարդ
Ուղևորատարություն: 12-13 մարդ
Երկարություն: 16 մ
Բարձրություն: 4,42 մ
Արագություն: մինչև 287 կմ/ժ
Արժեքը: $7,9 մլն դոլար
Բացի Սպիտակ տանից, Sikorsky ընկերությունը 1950-ական թվականներից սպասարկում է բրիտանական թագուհու ավիոպարկը: Այն ուղղաթիռը, որով թագուհին թչռում է 2009-ից ի վեր, իրենց ներկայացնում է Sikorsky S-76 քաղաքացիական ուղղաթիռի VIP-ձևափոխված տեսակը:
Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշներ - Sikorsky S-70-A-30

Անձնակազմ: 2 մարդ
Ուղևորատարություն: 12-13 մարդ
Երկարություն: 16 մ
Բարձրություն: 4,42 մ
Արագություն: մինչև 287 կմ/ժ
Արժեքը: 10 մլն դոլար
Ի տարբերություն Եղիսաբեթ II-ի, Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները նախընտրում է Sikorsky հասարակ տեսակը, այլ ոչ թե VIP-ը: Այս տիպի ուղղաթիռներն արտադրվում են 1977թ.-ից և շատ են օգտագործվում Հյուսիսային և Հարավային Ամերիկայի երկրներում, Չինաստանում, Ճապոնիայում, Հորդանանում, Սաուդյան Արավիայում:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդ - Super Puma 332

Անձնակազմ: 2-3 մարդ
Ուղևորատարություն: 20-24 մարդ
Երկարություն: 19,5 մ
Բարձրություն: 4,97 մ
Արագություն: մինչև 315 կմ/ժ
Արժեքը: 15 մլն դոլար
Ֆրանսուա Օլանդն ինչպես և կանցլեր Անգելա Մերկելը թռչում Eurocopter ընկերության ուղղաթիռներով:
Հնդկաստանի նախագահ Պրանաբ Մուկերջի - AgustaWestland AW101

Անձնակազմ: 1-2 մարդ
Ուղևորատարություն: 30 մարդ
Երկարություն: 22,8 մ
Բարձրություն: 6,62 մ
Արագություն: մինչև 309 կմ/ժ
Արժեքը: 21-25 մլն դոլար
2009թ.-ին Հնդկաստանի կառավարությունը պատվիրել էր AgustaWestland իտալական ընկերությունից 12 ուղղաթիռներ: Նրանցից մեկով թռչում է երկրի նախագահը:
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նիտո - Super Puma 332

Անձնակազմ: 2-3 մարդ
Ուղևորատարություն: 20-24 մարդ
Երկարություն: 19,5 մ
Բարձրություն: 4,97 մ
Արագություն: մինչև 315 կմ/ժ
Արժեքը: 15,5 մլն դոլար
Մեքսիկայի նախագահը մասնավորապես օգտագործում է Super Puma 332 ուղղաթիռները: 2011թ.-ին ուղղաթիռներից մեկը վթարի ենթարկվեց, որի արդյունքում մահացավ 8 մարդ, որոնց թվում էր Արտաքին գործերի նախարար Խոսե Ֆրանսիսկո Բլակե Մորան:



