Կարծում եմ ժամանակն է, որ ԿԳ Նախարարությունը դպրոցներով շրջայց կատարի, աշնանը և գարնանը բարձրանում է Սուր Ռեսպիռատոր հիվանդությունների ռիսկը:Պետք է դպրոցներում աշխատող բժիշկները ավելի զգոն լինեն.. առավոտյան դասարան մտնեն երեխաների առողջականը ստուգեն և անհրաժեշտության դեպքում ուղարկեն տուն բալիկներին.... չեմ ուզում ասեմ վիրուս է բայց անգինան տարածված է: Եթե դասարաում լինի գոնե մեկ բալիկ, որը անգինա է տանում, բնականաբար նա վարակում է համադասարանցիներին, որոնք հիվանդանալով վարակը բերում են տուն, որտեղ վարակում են ընտանիքնի այլ անդամներին:Կան դասարաններ, որում գրեթե կիսով չափ բացակայում են բալիկները հիվանդ լինելու պատչճառով: Այդ մասով արժե ուժեղացնել վերահսկողությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել