Tert.am-ը գրում է.
Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականում խաղերի թվով ռեկորդակիր Լոտար Մատեուսին սխալմամբ մահացած են ճանաչել: «Մահացել է» դրոշմակնիքը դրվել է Մյունխենի դատարանի նամակի վրա, երբ Մատեուսին չեն կարողացել գտնել Գերմանիայում, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Der Spiegel-ին:
Դատարանի նամակը վերաբերում էր Մատեուսի՝ իր նախկին կնոջը վճարվող ալիմենտներին:
52-ամյա Մատեուսը չափազանց դժգոհ է տեղի ունեցածից: Նա հայտարարել է, որ իրեն դժվար չէ գտնելը: Բացի այդ, Մատեուսը նշել է, որ նա հաճախակի է հայտնվում հեռուստաեթերում, և յուրաքանչյուրը կարող է համոզվել, որ նա ողջ է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/10/10/mateus-dead/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել