
Թվում է, թե ժամանակի ընթացքում զինատեսակները ավելի ու ավելի խելահեղ են դառնում: Սակայն պետք է նշել, որ նույնիսկ շատ տարիներ առաջ էլ մարդիկ բավականին ստեղծարար են եղել միմյանց սպանելու համար նոր ու ավելի արդյունավետ միջոցներ ստեղծելու գործում:
Այս ցանկում առանձնացրել են միջնադարյան 25 ամենախելահեղ զինատեսակները:
25 Հրազենային վահան
Ենթադրվում է, որ այս զենքը օգտագործվել է Հենրի 8-րդի թիկնապահների կողմից: Այն իրենից ներկայացնում էր վահան, որի կենտրոնում անցք էր արված ատրճանակով այդտեղից կրակ արձակելու համար:
24 Թուր կոտրող զենք
Սա իրենից ներկայացնում էր դաշույնանման զենք, որի երկու կողմերից ատամներ կային նախատեսված հակառակորդի թուրը բռնելու համար, որից հետո այն կրողը պետք է ոլորեր զենքով բռնած թուրն ու արդյունքում ջարդեր թշնամու թուրը:
23 Զսպանակով եռակի դաշույն
Այս զենքն օգտագործվում էր սուսերամարտիկների կողմից միջնադարում: Զենքի վրա կոճակ կար, որը սեղմելու դեպքոում երկու հավելյալ դաշույները դուս էին գալիս զենքից:
22 «Առավոտյան աստղ»
Այս զենքի տեսակներին, երբեմն նաև անվանում էին «սուրբ ջրի ցնցուղ»: Այս գործիքները հիմնականում օգտագործում էին գյուղացիները:
21 Տրեբուչետ
Այս զենքով հնարավոր էր կես մղոն տարածության վրա հսկայական քարեր նետել: Զենքն օգտագործվում էր ամրոցների պարիսպները քանդելու համար:
20 Մահացած կենդանիներ
Տրեբուչետի թեման շարունակելով` պետք է նշենք, որ ամենատարածված «փամփուշտներից» էին մահացած կենդանիները, որոնք օգտագործվում էին ամրոցների տարածքում հիվանդություններ տարածելու համար:
19 Սայրերոով ռազմակառք
Այս ռազմակառքերի երկու անիվների երկու կողքերից էլ սուր սայրեր էին տեղադրված թշնամու զորքերը դրանով ուղղակի կտրելու համար:
18 Հունա Մունգա
Այս գործիքն օգտագործվում էր աֆրիկյան ցեղեղերի կողմից: Այն օգտագործվում էր բումերանգի նման:
17 Արբալեստ
Սա իրենից ներկայացնում էր մեխանիկական նետ, որը կարող էր կրակել բավականին ճշգրիտ նույնիսկ կես կիլոմետր տարածքից:
16 Կալտրոփ
Միջնադարում կալտրոփները հիմնականում օգտագործում էին հեծելազորի առաջընթացը դանդաղեցնելու համար:
15 Կուլվերին
Մինչև հսկայական թնդանոթների ի հայտ գալը, դրանց ավելի փոքր տարբերակն էր օգտագործվում միջնադարյան հեծելազորի կողմից որպես հրացան:
14 Հունական կրակ
Չնայած մինչև այսօր դեռևս հստակ պարզ չէ, թե ինչից էր պատրաստված և ինչպես նախագծված այս զենքը, այնուամենայնիվ, այսպես են կոչում այն զենքերին, որից կրակ է արձակվում նավերից, և որը կարող է այրվել ջրի մակերեսին:
13 Եռացող յուղ
Նվաճողները հաճախակի ամրոցների վրայով փորձում էին ներխուժել տարածք, և ամրոցը պաշտպանելու ու թշնամիներին ետ պահելու համար նրանց վրա եռացող յուղ կամ էլ ջուր էին լցնում:
12 Նիզակ
Կարճ տարածքում միայնակ օգտագործելու դեպքում այս զենքն այնքան էլ հարմար չէր, սակայն նիզակակիրների մի խումբը կարող էր հեշտությամբ խոցել թշնամու հետևակն ու հեծելազորը:
11 Երկար նետ
Այս նետը կարող էր հասնել մինչև 1.8 մ-ի և բավականին մեծ ուժ էր պահանջում այն ձգելու համար: Այս նետով հաճախակի միանգամից մի քանի նետեր էին արձակվում:
10 Երկար սուր
Սրերն օգտագործվում էին ասպետների և հեծելազորի կողմից: Այս սրերով հեշտությամբ կարելի էր կտրել թշնամու վերջույթները:
9 Պատերազմական մուրճ
Երբ ժամանակի ընթացքում արդեն մետաղական զինվորական պաշտպանիչ համազգեստեր ի հայտ եկան թրերի հետ մեկ տեղ պատերազմական գործողությյուններում սկսեցին օգտագործել նաև պատերազմական մուրճ-զենքեր:
8 Հարվածող խոյ
Հարվածող խոյն րենից հսկայական գերան էր ներկայացնում, որը մեծ քանակով մարդիկ, պահելով իրենց ձեռքերի մեջ, հարվածում էին դռներին կամ դարպասներին դրանք բացելու կամ ջախջախելու համար:
7 Դժոխային հրդեհիչ
Սա իրենից ներկայացնում է ինքնահրկիզվող կամ ինքնապայթուցիկ նավ, որը պայթելով փաստորեն վնաս էր հասցնում նաև տարածքում գտնվող մյուս նավերին:
6 Մարդ բռնող զենք
Այս զենքը հիմնականում օգտագործվում էր, հեծյալներին ձիերից վայր գցելու համար: Ինչպես նաև թագավորական պաշտոնյաներին գլխագնի պահանջով առևանգելու համար:
5 Արքիմեդյան ճանկ
Արքիմեդյան ճանկը Արքիմեդի կողմից էր նախագծված Կարթագենի Սիրակուզ քաղաքը հռոմեական նավերից պաշտպանելու համար: Երբ նավեը մոտենում էին քաղաքի պարիսպներին, այս զենքը բարձրացնում էր նավերը ջրի մակերեսից վեր ու բաց թողնում դրանք` այսպիսով ջախջախելով դրանք:
4 Շուրիկեն
Մինչ Եվրոպայում խոցում էին, կտրում, ծեծում մեռնելու աստիճան, Ճապոնիայում զինյալները նախընտրում էին ավելի փոքր, անձայն ու խիստ մահաբեր կոմպակտ զինատեսակ, որն ուղղակի նետելով խոցում էին թշնամուն:
3 Վառվող նետեր
Հնարավոր է այնքան էլ տպավորիչ չթվա առաջին հայացքից, սակայն մի խումբ վառվող նետերն արդեն ամենևին էլ զվարճալի չեն, հավատացե՛ք:
2 Դիակներ
Դուք երևի հարցնում եք ձեր մտքում, թե ինչո՞ւ եք տեսնում այս գետի ու ամրոցի նկարը: Եվ մտածում եք, թե ո՞ւր են դիակները: Միջնադարում թշնամիները դիակները հենց ջրի մեջ էին գցում, որպեսզի վարակեն ջրի պաշարները ու հիվանդություններ տարածեն:
1 Լուսարձակող վահաններ
Այս վահանները հիմնականոմ օգտագործում էին շվեյցարական բանակում: Վահանը կարելի էր հագնել ձեռնոցի տեքով, իսկ հենց վահանի և ձռնոցի դիմացի մասում բազմաթիվ սուր սայրեր կային: Վահանի վրա կար նաև փոքրիկ լուսարձակ, որը փակվում էր կաշվով ու բացվում անհրաժեշտության դեպքում` թշնամիներին վախեցնելոու համար: