MediaHub-ը դիմեց Քննչական կոմիտե հասկանալու՝ արդյո՞ք ստահակին գտել են և ձերբակալել են, որին ի պատասխան ՔԿ-ից խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։
MediaHub-ի հարցմանն ի պատասխան կոմիտեից հայտնել են․ «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք վարութային և ապացուցողական այլ գործողություններ, որոնց արդյունքում մեկ անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասով և 199-րդ մասի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում»:
Մեր հացին՝ արդյո՞ք կալանավորվել է բռնաբարություն կատարողը, ՔԿ-ից պատասխանել են. «Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մեկ միլիոն դրամ գրավը և բացակայելու արգելքը։ Նախաքննությունը շարունակվում է»։
Նշենք, որ Քրեական օրեսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասը՝ մարդուն առևանգելը` անձին իր կամքին հակառակ կամ նրա կամքն անտեսելով կամ անօգնական վիճակն օգտագործելով այլ վայր տեղափոխելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 315-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները՝ պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
Իսկ 199-րդ հոդվածի 1-ին մասը՝ սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները, այդ թվում` սեռական հարաբերության նմանակումը կամ սեռական կարիքները բավարարելը, որոնք կատարվել են շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ հանցագործությունից տուժած անձի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով կամ առանց նրա համաձայնության ողջամիտ համոզմունքի կամ նույն եղանակներով նրան սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելուն հարկադրելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 188-րդ կամ 189-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշները` պատժվում է ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



