Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյան և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկները։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ չբնակեցված էլիտար շենքի հարկերում առաջացած կրակի դեմ պայքարել են աշխատակիցները, ապա ժամանած հրշեջներին շնորհիվ կանխվել է կրակի տարածումը։
Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, սակայն տարածքը գազաֆիկացված չէ։ Իսկ ըստ ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացված տեղեկությունների՝ կրակն առաջացել է 3 կիլոգրամանոց գազաբալոնից։
Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կառուցապատողը «Օրդ Դեվելո» ընկերությունն է։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2026/05/26/1306132
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



