Գարիկին գիտեմ արդեն 18 տարի: Շատ բաների միջով ենք միասին անցել: Նա իմ ընկերների մեջ ամենատաղանդավոր և որն ավելի կարեվոր է, ամենաաշխատասերներից մեկն է: Գարիկը աննդհատ աշխատում է ինքն իր վրա, անգամ հիմա, երբ նա արդեն կայացել է ռուսական շուկայում! Եվ իհարկե այսպիսի աշխատասեր մարդը չի կարող չգնահատել ուրիշների աշխատանքը: Ճանաչելով իրեն մոտիկից համոզված եմ, որ նա չէր ուզում վիրավորել ոչ Շերին, ոչ ել նրա երկրպագուներին: Բայց ցավոք իր խոսքը այդպիսի տպավորություն թողեց: Եվ հասկանալով դա, Գարիկը վերլուծեց կատարվածը եվ ճիշտ որոշում կայացրեց: Նա տղամարդավարի ներողություն խնդրեց, եվ ապացուցեց, որ այո յուրաքանչուր մարդ կարող է սխալվել, բայց միայն ուժեխ մարդը կարող է ընդունել իր սխալը եվ ուղղել այն:
Կից նյութն` այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.marutyan/posts/468419213271165
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել