Առավոտյան շուտ, երբ ուզում էի լիցքավորվել, կարդալով իմ երկրի մասին մի դրական լուր, յառաջ խաղացման մասին մի տեղեկություն, որպեսի արեգակը, նույնիսկ ամպերի միջից, ճառագայթեր հոգուս հորիզոնում, նորից մռայլ մի տեղեկություն, մի հոդված արտագաղթի մասին…։ Սակայն ցավը ոչ միայն դա էր, այլ հոդվածի ավարտի հոդվածագրի արտառոց վերջաբանը. ,, Եւ, ի վերջո, ներկայիս Հայաստանի պետությունը սփյուռքի հայերի հայրենիքը չէ: Նրանց հայրենիքը Արեւմտյան Հայաստանն է…,,
Կարդալով այս տողերը ակամայից մտածեցի, մինչև ե՞րբ տգիտություն զգեցածները պիտի հայտարարվեն լրագրողներ և իրենց ,,հեղինակավոր,, կարծիքներով երկփեղկեն հայությանը։ Ես չգիտեմ թե ո՞վ է այս ,,գլուխ գործոց,, մտքի հեղինակը, սակայն գիտեմ մեկ բան, նա ունի պատասխանատուներ, որոնք թույլ են տվել նման բարբաջանքի հրատարակումը։ Կարծում եմ նրանց նպատակը ոչ այլ ինչ է, քան հայ հավաքականության երկփեղկումը։
Հարկ է հասկանալ, հողը կարող ես բաժանել, Հայաստանը կարող ես բաժանել, ՀԱՅՐԵՆԻՔԸ՝ երբեք, այդ ՍՐԲՈՒԹՅՈՒՆԸ մեկ է և ամբողջական…։ Երբ խոսում ենք պատմական Հայաստանի մասին, խոսում ենք այն մասին ինչը եղել է մերը, քանզի ՀԱՅՐԵՆԻՔ, նշանակում է մեր հայրերի երկիր, ուր ապրել են մեր նախապապերը… 
Միայն ոչ հայը կարող է նման մոտեցմամբ ՀԱՅԵՐՆԻՔ հասկացողությունը այլասեռելով, այն ներկայացնել մերի և ձերի հասկացողություններով։ Միայն ոչ հայը կարող է Հայրենիքը բաժանել արևելյան և արևմտյանի, այսինքն եթե դա ժամանակին արել են պարսիկները, բյուզանդացիները, թուրքերը, հիմա էլ նրանց նմանակողներն են այն բաժանում ,,մեր,, և ,,ձեր,,-ի միջև, իբրև մտահոգ Հայաստանի ապագայով։ Մտահոգ կարող ենք լինել այն ժամանակ, երբ բոլորիս տրամաբանության մեջ ամրագրված է ճիշտ դատելու-խորհելու, խոսելու և գործելու հավատամքը։ Եթե այսօր ոմանք դատելու մեջ բաց են թողնում ,,ճշտի,, կարևորությունը, դա նշանակում է անում են մի բան, ոչ միայն պարզապես արած լինելու համար, այլ որպեսի այն լինի ,,ճիշտ,,-ին հակառակ։ Ցավում եմ, որ որոշների մեջ գործում է ոչ թե Սասնո Դավիթի նվիրված կերպարը, յօգուտ իր ԱԶԳի, այլ Մըսըրի Մելիքինը, որը գործում է դրան ճիշտ հակառակ…
ՄԻ ԱՂԱՎԱՂԵՔ ՀԱՅՐԵՆԻՔ ԲԱՌԻ ԻՄԱՍՏԸ, ԵԹԵ ՉԳԻՏԵՔ, ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԼՌԵՔ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել