Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Համայնքային ոստիկանները ու փրկարարները պարզել են, որ մահացածը նշված թաղամասի բնակիչ 41-ամյա Գեղամ Հ․-ն է։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածը նշված շենքի 9-րդ հարկում էր բնակվում և տանը եղել է մոր հետ և մի պահ դուրս է եկել պատշգամբ ծխելու ու վայրկյաններ անց մայրը ուժեղ հարվածի ձայն է լսել և դուրս է եկել ու հայտնաբերել տղային այդ վիճակում, վաղը տղան պետք է մեկներ Ռուսաստանի Դաշնություն։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2026/05/04/1304703
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



