Kiss.am-ը գրում է.

Եղունգների արտաքին տեսքը կարող է օգնել ախտորոշել մի շարք հիվանդություններ:
Առողջ եղունգի արտաքին մակերեսը փայլուն է, վարդագույն և հարթ:
Սպիտակ եղունգները վկայում են օրգանիզմի թույլ դիմադրողականության, կապտավունները` սրտի անբավարարության մասին: Դեղնավուն եղունգները ազդարարում են, որ բորբոքված է լյարդը կամ լեղապարկը: Փոսիկի բացակայությունը խոսում  է նյարդային համակարգի խնդիրների մասին, իսկ անբնական մեծ չափերի փոսիկը հուշում է, որ միզաքարային հիվանդություն ունեք: 
Եղունգի գույնի և ձևի փոփոխությունները կարող են կապված լինել սթրեսների, անքնության, հորմոնային խանգարումների, որոշ սննադանյութերի պակասության, նույնիսկ` ծխախոտի ծխով լի սենյակում երկար գտնվելու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել