«Անժելա Սարգսյանը չի հանդիսանում որևէ ՍՊԸ–ի մասնակից կամ անհատ ձեռներեց». փաստաբանը` դերասանուհու «սեքս-շոփ» բացելու մասինHaynews.am-ը գրում է.
Ինչպես Անժելա Սարգսյանի հասցեին մինչ օրս հրապարակված բոլոր հոդվածները, այնպես էլ վերջինն, ամբողջովին չի համապատասխանում իրականությանը: Ընդամենը երեք ստերի շղթա է շարադրված»,- HayNews.am-ի հետ զրույցում հայտնեց դերասանուհի Անժելա Սարգսյանի իրավաբան Մարիաննա Եղիազարյանը` մեկնաբանելով այն տեղեկությունները, որ իբրեւ թե դերասանուհին ցանկացել է Երեւանում «սեքս-շոփ» բացել, իսկ քաղաքապետ Տարոն Մարգարյանն արգելել է։
««Սարգսյան-Էմանուել» ՍՊԸ-ի հետ կապված մենք հարցում ենք կատարել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն և նման ՍՊԸ ընդհանրապես գոյություն չունի, Անժելա Սարգսյանը չի հանդիսանում որևէ ՍՊԸ–ի մասնակից, բաժնետեր, կոոպերատիվի անդամ կամ անհատ ձեռներեց»,- նշեց նա: 

Փաստափանն ասաց նաեւ, որ յուրաքանչյուր երևանցու հայտնի է Աբովյան 17 հասցեն. «Դա Աբովյան Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկից վերև` Ալեքսանդր Մանթաշյանի արձանի հարևանությամբ գտնվող շենքն է և այդ հասցեում տարիներ շարունակ նույն հայտնի խանութներն են գործում: Հոդվածի երրորդ սուտը ընդհանրապես անցնում է լրագրողական էթիկայի բոլոր սահմանները` նշելով բարձրաստիճան պաշտոնյայի անունը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել