Իմ կարծիքով յուրաքանչյուր հայ պարտավոր է գրել հայերեն տառերով, այլ ոչ թե ինչ որ լատիներեն կամ ռուսերեն կամ... կամերը շատ են :(
Որպեսզի կարողանաք համակարգչով գրել հայարեն, հարկավոր է բեռնել KDWin ծրագիրը և տեղադրել համակարգչում: Մի՛ ուրացեք մեր տառերը, գրե՛ք միմիայն հայերեն տառերով:
Ձեր կարծիքով Դուք լատիներեն տառերով արագ եք գրո՞ւմ, իսկ երբևիցե մտածե՞լ եք, որ ի սկազբանե ունենաիք KDWin ծրագիրը կամ որևէ հայերեն գրող ծրագիր համակարգչում, ապա ավելի արագ կկարողանաիք գրել հայերեն տառերով, այլ ոչ թե որևէ հայերեն տառ գրելու համար օգտագործել մի քանի լատիներեն տառեր կամ լատիներեն մեկ տառը օգտագործել մի քանի հայկական տառերի փոխարեն:
Օրինակ այս դեպքը. Ե -> E, Է -> E, Ը -> E
Ես բլոգի մեկանաբանություններում հաճախ եմ տեսնում լատիներեն տառերով մեկնաբանություններ և դրան շատ վատ եմ վերաբերվում:
Բեռնեք ծրագիրը և տեղադրեք համակարգչում:
Տեղադրումը ձեզանից կխլի առնվազն մեկ րոպե և այն մաքսիմալ պարզեցված է, իսկ բեռնվող ծրագրի ծավալը շատ փոքր՝ 2 .50 ՄԲ
Նյութի աղբյուր՝ http://www.haymutq.ru/2012/05/kdwin.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել