1in.am-ը գրում է.

Մի շարք բրիտանական բանկեր բանակցում են կարգավորիչ մարմինների հետ և մտածում այն մասին, թե ինչ անել, եթե ԱՄՆ-ը չկարողանա բարձրացնել պետպարտքի վերին թույլատրելի շեմը:

The Wall Street Journal-ի տեղեկություններով՝բանկերի ղեկավարները հաստատել են, որ ոչ պաշտոնական բանակցություններ են անցկացրել երկրի Կանխատեսումային (պրուդենցիալ) կարգավորման վարչության հետ, որի ընթացքում քննարկել են իրենց բիզնեսի վրա ԱՄՆ-ի դեֆոլտի հնարավոր ազդեցությունը՝ ներառյալ հաճախորդներին ամերիկյան արժույթ մատակարարելու և գործընկերներին ապահովելու հնարավորությունը:

Մի շարք ղեկավարներ հայտնել են, որ իրենց բանկերը մեծացնում են դոլարային պահուստները և ձգտում գործարքներ չկատարել ամերիկյան պետպարտատոմսերով, որոնց մարման ժամկետը մոտենում է:

Բրիտանական բանկերի մի մասը ներքին ստուգումներ են անցկացնում՝ գնահատելու ռիսկի աստիճանն այն դեպքում, եթե ԱՄՆ օրենսդիրները չկարողանան պայմանավորվածության գալ փոխառնությունների չափի մեծացման շուրջ:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել