1in.am-ը գրում է.

Համացանցում հայտնվել է ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ Ալլա Պուգաչովայի ու Մաքսիմ Գալկինի երկվորյակներին լույս աշխարհ բերած կնոջ մի քանի լուսանկար:

30-ամյա Ելենա Շիրինինան՝ Կազանից, ներկայումս իրավամբ կրում է Ռուսաստանի ամենահայտնի փոխնակ մոր կոչումը: 

«Ռոսիա-1» հեռուստաալիքի հետ զրույցում կինը պատմել է այն մասին, թե ինչպես է անցել ծննդաբերությունը և խոստովանել, որ իր համար դժվար չի եղել 9 ամիս սրտի տակ կրած երեխաներին նրանց տալը:

«Պետք է հոգեբանորեն նախապատրաստվել, իմանալ, որ դու երջանկություն ես բերում այլ մարդկանց: Դա նրանց երեխաներն են: Պարզապես ես օգնում են նրանց ծնվել: Երբ Աստված տալիս է հնարավորություն, ֆիզիկական վիճակ, ապա ինչու ոչ… Հնարավոր է՝ ես այնպիսի մարդ եմ, որ ինձ դժվար չէր երեխաներին տալը, քանի որ ես գիտեի, որ դրանով նրանց երջանկացնում եմ»,- ասել է Ելենա Շիրինինան:

Հիշեցնենք, որ Ալլա Պուգաչովայի ու Մաքսիմ Գալկինի երկվորյակները ծնվել են սեպտեմբերի 18-ին: 

http://g4.delfi.ua/images/pix/file2014075_168889.jpg

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել