Ամեն օր մարդիկ առնչվում են գրքերի հետ, կարդում են դրանք, գնում են իրենց հավաքածուների համար, նվեր են տալիս: Ասում են, որ հնարավոր չէ դատել գիրքի մասին իր կազմից և դա ճշմարիտ պնդում է: Սակայն, ստորև մենք կներկայացնենք ամենայուրօրինակ դիզայներական գրքերը, որոնք Դուք ամենայն հավանականությամբ չեք տեսել:
Աշխարհի ամենամեծ գիրքը

«The Codex Gigas»-ն այս գրքի օրիգինալ անվանումն է, բայց նրան այլ կերպ անվնում են «Սատանայի Աստվածաշունչ»: Ով է այն գրել և ինչու համար մինչ օրս պարզ չէ: Ըստ լեգենդի, այն գրել է մի վանական, ում պատժել էին վանական սկզբունքները խախտելու համար և նա խոստացել էր մեկ գիշերվա ընթացքում գրել աշխարհի ամենամեծ գիրքը: Այն ժամանակ, երբ նա հասկացավ, որ չի կարող կատարել իր խոստումն, ապա սկսեց աղոթել Սատանային և նա լսեց վանականի աղոթքները:
Աշխարհի ամենափոքր գիրքը

Անզեն աչքով դժվար է տեսնել, թե ինչ է գրված այս գրքում, բայց եթե այն 600 անգամ մեծացնել, ապա պարզ կդառնա, որ սա Նոր Կտակարանի աշխարհի ամենափոքր կրկնօրինակն է:
Խորհարարական գիրքը, որը կարդալուց առաջ պետք է եփել

Այս գիրքը ստեղծվել է խորվատ հրատարակչի կողմից: Որպեսզի ինչ-որ ճաշատեսակ պատրաստել ըստ բաղադրատոմսի, պետք է սկզբում եփել այն: Դրանից հետո միայն նրա էջերից կհայտնվի տեքստը:
Գիրք-ժամացույց

Այն կազմված է երեք գրքից, որոնք արտաքուստ ժամացույցի ֆունկցիա են կատարում: 3 և 9 թվերն օգնում են կողմնորոշվել ժամի մեջ:
Բրայան Դետտմերի գիրք-քանդակները

«Ֆիզիոլոգիայի հիմունքները բժշկական պրակտիկայում» և «Ուինսթոն»

«Միջուկը» և «Արևմտյան Եվրոպայի պատմությունը»
Անցքերով գիրքը


Գրող Դ. Ս. Ֆոերն իր ստեղծագործության օրինակի վրա ցույց տվեց, թե ինչ է նշանակում հիպերտեքստը:
Նախամահու գիրք

Պիեր Մենդելլը շվեյցարացի գրաֆիկական դիզայներ է, ով իր մահից առաջ մի գիրք էր հրատարկել, որտեղ նշված էին նրա կենսագրության ամենակարևոր իրադարձությունները և վերջում հեղինակը դրել էր իր մահվան ամսաթիվը:
Տակեշի Իսիգուրոյի լույսի գիրքը

Այս գիրքն իրենից լամպ է ներկայացնում, որը միացնում են հոսանքին և այն լույս է տալիս:
Թիմ Բեյքերի գրքերը

Թիմ Բեյքերը հայտնի քանդակագործ և նկարիչ-գրաֆիկ է:
Խոհարարական գիրք IKEA-ի կողմից

Այս գրքի յուրահատկությունը կայանում է նրանում, որ նրա միջի պատկերներն արված են կահույքների սխեմաների ձևով:
Գիրք-քանդակներ


Նկարիչ- կոնցեպտուալիստն իր քանդակների ստեղծման համար աղբանոցներից գտնված գրքեր:
Բարբարա Յեյտսի փայտե գրքերը

Բարբարա Յեյտսի հանդիսանում է էկոլոգիական նկարիչ: Իր ստեղծագործությունները նա պատրաստում է ծառերի մասնիկներից:
Դոնալդ Լիպսկիի գրքերը

Եռաչափ այբուբեն

Գիրք-լամպ

Իրականում սա գիրք չէ, այլ լամպ, որը պատրաստված է գրքի տեսքով: Այն շատ գեղեցիկ տեսք ունի:
Թունելային գիրք

Այս գրքում պատկերված է Նյու-Ջերսին և Նյու-Յորքը միացնող թունելը:
Բենաջամին Լակոմբի եռաչափ գրքրեը

Հայտնի ֆրանսիացի նկարազարդող Բենաջամին Լակոմբը ստեղծում է եռաչափ գրքեր: Նա այնպիսի գրքերի դիզայնն է արել, ինչպիսիք են «Ալիսան Հրաշքների Աշխարհում», «Պինոկկիոն», «Մադամ Բաթերֆլայը»:
Վիկիպեդիան թղթի վրա

Թվում էր, թե Վիկիպեդիայի հրատարակությունն անհնար է, քանի որ այն ավելի շատ հոդվածներ է պարունակում, քանր որևէ այլ հանրագիտարան: Դիզայներ Ռոբ Մետյուսը գիրք է ստեղծել, որի 5000 էջերն իրենց մեջ պարունակում են անգլիական վիկիպեդիայի ամենաշատ այցելվող էջերը:
Գիրք-համեմունք


Սովորաբար համեմունքները պահվում են հատուկ տարրաների մեջ, բայց դիզայներ Նիկ Բամպթոնն առաջարկում է պահել դրանք գրքի մեջ: Այն օգտագործելու համար հարկավոր է պոկել գրքի էջը և դնել թավայի մեջ:



