1in.am-ը գրում է.
Թուրքիան հոկտեմբերի 6-ին իրականացրել է սեփական մշակման փոքր հեռահարության Hisar-A զենիթա-հրթիռային համալիրի փորձարկում: Այս մասին հայտնում է Janes պարբերականը՝ հղում անելով Թուրքիայի ռազմական արդյունաբերության քարուտղարությանը: Փորձարկումները կատարվել են Փոքր Ասիայի «Տուզ» զորակայանում: Զենիթային հրթիռի արձակումը հաջող է եղել և համապատախանել հաշվարկային բոլոր պարամետրերին:
Hisar-A համալիրի մշակմամբ զբաղվում են թուրքական Aselsan և Roketsan ընկերություննեը 2008 թվականից: Ըստ պլանի՝ նոր զենիթային համալիրը Թուրքիայի սպառազինության կազմ կներառվի 2017-ին: Պայմանագրով նախատեսված է 18 զենիթային համակարգի մատակարարում, ևս 27-ը՝ օպցիոնի տեսքով:
Ինչպես նշում է պարբերականը՝ Hisar-A-ի կոնստրուկցիան նախատեսում է հրթիռի ուղղահայաց արձակում: Hisar-A-ից բացի՝ թուրքական ձեռնարկությունները զբաղվում են նաև միջին հեռահարության Hisar-B-ի ստեղծմամբ: Թե որ փուլում է մշակումը՝ չի հստակեցվում: