15103Doctors.am-ը գրում է.

Կուշտ լինելու համար հարկավոր չէ շատ ուտել, կարծում են գիտնականները: Ճիշտ սնունդ ուտելը կօգնի հագեցնել քաղցը, և խուսափել ավելորդ կալորիաներից:

Նախորդ տարի բրիտանացիները ծախսել են 45 միլիոն ֆունտ այն մթերքների համար, որոնք փակում են ախորժակը: Այդ կապակցությամբ գիտնականներն իրենց հարց են տվել` ինչպե՞ս քիչ ուտել և քաղցի զգացողություն չունենալ: Այս հարցի լուծումը տվել է բժիշկ-դիետոլոգ Ալեքս Ջոնսթոնը:

Մրգերը և բանջարեղենը շատ ջուր, օդ և թաղանթանյութ են պարունակում: Օրինակ, խնձորը պարունակում է մոտ 25% օդ և յուրացման ժամանակ արտադրում է GLP-1 հորմոն, որն ուղեղ է ուղարկում հագեցվածության ազդակ: Գաղտնիքը նրանում է, որ բարձր հագեցվածությամբ սնունդը հարկավոր է ուտել սննդի ընդունման սկզբում, այլ ոչ վերջում:

Բացի այս, գիտնականները խորհուրդ են տալիս ուտել հատկապես այն սնունդը, որը սպիտակուց է պարունակում: Այն ավելի լավ է հագեցնում, քան ածխաջրերը և ճարպը: Այսպես, սովորական շիլան լցնում է ստոմքոսը երկու անգամ ավել, քան տարատեսակ փաթիլները (խլոպյա)` չնայած դրանց բաղադրությունը նույնն է:

Մինչդեռ, խմիչքից հագեցվածությունն ավելի քիչ է, քան սննդից: Խմիչքի հետ մարդը կարող է շատ կալորիաներ ընդունել` չզգալով հագեցվածություն: Ի դեպ, հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ հեռուստացույց նայելիս կամ ընկերների ու ընտանիքի շրջապատում 70%-ով ավել են ուտում: Մենակ մարդը, որպես կանոն, ավելի քիչ է ուտում:

Բացի այդ, կուշտ զգալու վրա ազդում է նաև մարդու հավելյալ քաշը: Գեր մարդկանց օրգանիզմում նվազում է "հագեցվածության հորմոնը", որը հայտնի է որպես PYY: Արդյունքում բթանում է սննդից ստացվող հաճույքի զգացողությունը և մարդը ստիպված է ավելի շատ ճարպոտ և քաղցր սնունդ ուտել, որպեսզի ստանա այն հաճելի զգացողությունները, որոնք ունենում էր նախկինում:

Զարմանալին այն է, որ ծնվելու ժամանակ մարդը ստիպված չէ անհանգստանալ այն մասին, թե ինչքան է ուտում, քանի որ հագեցվածության գործընթացը վերահսկում են բնածին կենսաբանական ազդակները: Սակայն 3 տարեկանում այդ զգայունությունը սկսում է նվազել: Դա տեղի է ունենում ծնողների այն համոզումից, որ "պետք է ամեն ինչ ուտել առանց մնացորդի":

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել