Ներկայացնում է Սյուզի Թադևոսյանը, Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան: Աշխարհում շատ բաներ կան, որոնցից մարդիկ վախենում են՝ կենդանիներից, ինչ- որ երևույթներից, նույնիսկ մարդկանցից և նույնիսկ իրենք իրենցից: Բայց կա ևս մեկ վախ, որը ես ինքս լիովին արդարացված եմ համարում, որովհետև դրանից վախենում եմ նաև ես: Յուրաքանչյուր մարդ էլ ապրում է մի ժամանակահատված, երբ ցանկություն չի ունենում շփվելու, երբ ցանկանում է մենակ մնալ իր մտքերի, իր արարքների ու ինքն իր հետ, լիովին մենակ, որպեսզի ոչ մի խանգարող հանգամանք չլինի իրեն: Սակայն մարդ չի կարող երկար մենակ մնալ: Այն շատ ժամանակ խելագարության է հասցնում, ու ոչ մի հետաքրքիր, լավ ու խոստումնալից բան չկա ու չի կարող լինել դրա մեջ: Հաճախ մենք ինքներս ենք դառնում մեր միայնության պատճառը՝ չվստահելով մեր ընկերներին, դավաճանելով մեր մտերիմներին, չգնահատելով նրանց բոլորին ու անդավաճան մնալով մեր սկզբունքներին: Ոմանք ուղղակի չեն հասկանում, թե ինչ կլինի իրենց հետ, եթե օրերից մի օր մնան միայնակ ու բոլորի կողմից արհամարհված: Չեն հասկանում, որովհետև երբեք չեն զգացել, թե ինչ է իրականում միայնությունը: Ըստ իս վախերից ամենասարսափելին, ամենաչսիրվածն ու ամենավատն է հենց միայնության վախը: Մարդիկ մենակ մնալով ուղղակի կորցնում են կյանքի իմաստն ու իրենց սիրելի մարդկանց: Ոչ մի բանական էակ չի կարող ձգտել միայնության՝ շատ լավ իմանալով շրջապատի, լավ ընկերների ու հարազատների գինը: Ինձ թվում է՝ մենակ մնալուց միշտ է պետք վախենալ, որպեսզի գնահատես այն, ինչ ունես, ու երբևիցե չձգտես առանձնանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել