giorgio_armani_9918_north_623xArmani բրենդի հիմնադիր Ջորջիո Արմանին երազում էր բժիշկ դառնալու մասին, սակայն երկու տարի ուսանելով, հասկանում է, որ բժկությունն այն չէ, ինչ իրեն հետաքրքրում է: Թողնելով ուսումը՝ Ջորջիոն սկսում է աշխատել է’լ որպես լուսանկարիչ, է’լ օգնական  հագուստի խանութում, է’լ ցուցափեղկերի ձևավորող: Սակայն նորաձևության ոլորտում  նրա  հաջողությունները սկսվում են  1961 թվականից, երբ նա աշխատանքի է ընդունվում հանրահայտ իտալացի դիզայներ Նինո Չերուտիի մոտ՝ որպես օգնական:

Ջորջիոն 6 տարի աշխատում է Չերուտիի մոտ՝ օգնելով նրան ստեղծել հագուստ տղամարդկանց համար: Միայն 40 տարեկանում Արմանին հասկանում է, որ ժամանակն է ունենալ հագուստի սեփական արտադրությունը:

Վաճառելով ավտոմեքենան և ընկերներից գումար պարտք վերցնելով՝ Արմանիին հաջողվում է 1974 թվականին ներկայացնել իր ստեղծած հագուստը, իսկ հաջորդ տարի՝ գրանցել Giorgio Armani ապրանքանիշը:

Emporio Armani-ի մասին

 

emporio armani junio 2011

1981 թվականին Ջորջիո Արմանին ստեղծում է նոր, երիտասարդական և փոքր-ինչ մատչելի հագուստի գիծ, որը կոչում է Emporio Armani: 1989 թվականին լույս է տեսնում Emporio Armani Magazine ամսագիրը: Նույն թվականին Լոնդոնում բացվում է Արմանիի առաջին ռեստորանը՝ Emporio Armani Express-ը:

Giorgio-Armani-logo

1997 թվականին Emporio Armani-ն սկսկում է ժամացույցներ և դեկորատիվ կոսմետիկա արտադրել՝ Emporio Armani Beauty Components: Սակայն սրանով Ջորջիոն չի բավարարվում: 2002 թվականին Արմանին սկսում է զարդեր արտադրել՝  EMPORIO ARMANI Gioielli անունով:

Այս ամենի հետ մեկտեղ՝ Արմանին չի մոռանում նաև բարեգործության մասին: 2005 թվականին ստեղծվում է Emporio Armani Red-ը:  Այս մակնշմամբ ապրանքի վաճառքից ստացված ողջ հասույթը ուղղվում է ՁԻԱՀ-ով հիվանդ աֆրիկացի կանանց և երեխաներին:

Ներկայումս Emporio Armani-ն ավելի քան 150 խանութ ունի աշխարհի տարբեր երկրներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել