Totalfootball.am-ը գրում է.

26-ամյա սերբ հարձակվող Ալեքսանդր Ռակիչը, ով նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ տեղափոխվեց Արարատ, շատ հաջող է հանդես գալիս երևանյան ակումբում: Արարատի հետ կապվող նպատակների, երևանյան ժամանցի, կիսադատարկ մարզադաշտերի և մի շարք այլ թեմաների շուրջ Ռակիչը խոսեց TotalFootball.am-ի թղթակցին տված հարցազրույցում:

Սիրում եմ նոր մարտահրավերներ

Մի փոքր կանդրադառնա՞ս ֆուտբոլային կարիերայիդ՝ մինչ Հայաստանգալը:

 Ֆուտբոլ սկսել եմ խաղալ իմ հարազատ քաղաքի՝ Բեոչինի «Ցեմենտ» ֆուտբոլային ակումբում, այնուհետև կարիերաս շարունակել եմ ռումինական «Վոժվոդինա» ակումբում, խաղացել եմ նաև Վիետնամում, Թայլանդում:

Արդյունքում ինչպե՞ս որոշեցիր տեղափոխվել Հայաստան ու կարիերադայստեղ շարունակել:

- «Արարատ»-ը ամռանը Սերբիայում էր՝ մարզական հավաքի շրջանակներում: ես այդ ընթացքում մարզվեցի թիմի հետ և մեկ խաղի մասնակցեցի: Թիմում շատ լավ մարզիչ տեսա, ում հետ ես կարող էի բարձրացնել ֆուտբոլային իմ մակարդակը: Սիրում եմ նոր մարտահրավերներ, այդպիսով որոշեցի ինչ-որ բանի հասնել նաև Հայաստանում: Այստեղ լավ ֆուտբոլ են խաղում և դա ինձ դուր է գալիս:

Նախքան Հայաստան գալըի՞նչ գիտեիր Հայաստանի և հայկականֆուտբոլի մասին:

- Այնքան էլ շատ բան չգիտեի: «Շիրակ»-ի և «Փյունիկ»-ի մի քանի հանդիպում էի նայել Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի շրջանակներում ու հասկացա, որ հայկական ակումբները բարձր մակարդակ ունեն: Հիմա շատ ավելին գիտեմ: Հայաստանի Ազգային հավաքականի ֆուտբոլիստը Եվրոպայի լավագույն կիսապաշտպաններից է և հիմա հանդես  է գալիս եվրոպական լավագույն ակումբներից մեկում: Էլի կան ֆուտբոլիստներ, ովքեր շատ բարձր մակարդակի վրա են գտնվում:

Առաջին տպավորություններդ ինչպիսի՞նն էին Հայաստանից ու ինչպիսի՞հարաբերությունների մեջ

 ես թիմակիցներիդ հետ:

- Հասցրել եմ սիրել Հայաստանը, այստեղ ինձ տանն եմ զգում: Ապրում եմ Երևանում՝ իմ սերբ ընկերոջ՝ Դրակո Բոնդիչի հետ: Շատ լավ, ընկերական հարաբերությունների մեջ եմ նաև իմ թիմակից Գևորգ Օհանյանի հետ, բայց բոլոր տղաներն էլ շատ լավ մարդիկ ու ֆուտբոլիստներ են: Մենք իրար հետ շատ լավ ենք համագործակցում:

Իսկ Երևանում առօրյադ ինչպե՞ս ես անցկացնումԻ՞նչհետաքրքրություններ ունես:

- Երևանը շատ գեղեցիկ քաղաք է և ամեն ինչ ունի: Ամեն օր մարզումներ ունենք, իսկ մարզումից հետո ընկերներիս հետ հաճախ եմ լինում երևանյան սրճարաններում ու սուրճ խմում: Հաճախ ենք զբոսնում քաղաքով, սիրում եմ քաղաքի կենտրոնն ու Կասկադը: Ամեն օր մի հետաքրքիր բան եմ հայտնաբերում այստեղ:

Լեզվական խնդիրների շա՞տ ես հանդիպում թիմակիցներից կամմարզիչներիդ հետ շփվելիս:

- Ոչ: Ես խոսում եմ անգլերեն, շատ քիչ բայց հասկանում եմ նաև ռուսերեն: Նաև հայերեն եմ սովորում, որոշ բաներ գիտեմ ու շատ բան եմ հասկանում երբ մարզիչն ու թիմակիցներս  խոսում են: Հաղորդակցության առումով խնդիրներ չենք ունենում:

Հե՞շտ ես սովորում հայերեն ու ի՞նչ բառեր կամ արտահայտություններգիտես:

- Ոչ, բարդ լեզու է հայերենը: Մի քանի պարզ արտահայտություն գիտեմ, օրինակ «ո՞նց ես», «լավ եմ», «գնացինք», «սկսի» :

Ցավալի է մարզադաշտում 100-200 երկրպագու տեսնելը

Հիշում եմերբ «Արարատ» «Գանձասար» խաղում խփեցիր Հայաստանի առաջնություններում 

«Արարատ»-ի 1001-րդ գոլըհատուկ շապիկովտոնեցիր այդ գոլըդա ինչպե՞ս կմեկնաբանես:

- Այո: Հայաստան գալուց հետո շապիկիս վրա գրեցի՝ S & N` իմ և ընկերուհուս անվան առաջին տառերը: Ընկերուհիս ևս այստեղ էր, ցավոք միայն երկու շաբաթով: Այդ հանդիպումից հետո ավելացրի նաև 1000 +1 գրությունը, քանի որ վստահ էի, որ այդ խաղում գոլ եմ խփելու. այդպես էլ եղավ, երկու գոլ խփեցի Գանձասարի հետ այդ խաղում, որոնցից առաջինը դարձավ Հայաստանի առաջնություններում Արարատի պատմության 1001-րդ գոլը:

- Իսկ դժվար չէ՞ ապրել ընտանիքից և հարազատներից հեռուԿարոտնինչպե՞ս ես հաղթահարում:

- Այսպիսին է ֆուտբոլը: Եթե ցանկանում ես ինչ-որ բանի հասնել, պետք է ռիսկի դիմել ու շատ բաներից հրաժարվել: Ընտանիքիս, ընկերներիս ու ընկերուհուս հետ ամեն օր խոսում եմ համացանցի միջոցով:

- Հասցրել ես սիրվել «Արարատ»-ի երկրպագուների կողմից,

 ովքեր էլ յուրաքանչյուր խաղում աջակցում են քեզ՝ քո անունը վանկարկելով

Դաի՞նչ նշանակություն ունի քեզ համար:

- Դա ինձ միայն շատ ուրախացնում է, բայց, ցավալի է մարզադաշտերում ընդամենը 100-200 հանդիսական տեսնելը: Ես բոլորին կոչ եմ անում խաղերին հետևել մարզադաշտերից, որովհետև հայկական թիմերն էլ շատ լավ ֆուտբոլ են խաղում: Ես խաղացել եմ Թայլանդում և Վիետնամում, որտեղ ֆուտբոլն այնքան էլ բարձր մակարդակի վրա չի գտնվում, բայց այնտեղ մարզադաշտերը միշտ լեփ-լեցուն էին լինում, հազարավոր մարդիկ էին հետևում տեղական խաղերին հենց մարզադաշտերից:

- Սերբական ֆուտբոլն ի՞նչ մակարդակի վրա է գտնվում այսօրև եթեփորձես համեմատել այն 

հայկական ֆուտբոլի հետ, ապախաղամակարդակների ի՞նչ տարբերություններ կառանձնացնես:

- Սերբիայում ֆուտբոլը շատ բարձր մակարդակի վրա է գտնվում, չնայած Հայաստանում էլ շատ լավ են ֆուտբոլ խաղում: Սերբիայում պրոֆեսիոնալ 40 ակումբ կա, իսկ սիրողական՝ մոտ 200: Այն բոլոր ակումբներում որտեղ խաղացել եմ ամեն ինչ բարձր մակարդակի վրա է գտնվել, Արարատը ևս շատ լավ թիմ է ու կարծում եմ ՝ շատ քիչ բան է պետք «Արարատ»-ին եվրոպական մրցաշարերին մասնակցելու համար:

Չեմպիոնության հասնել ու 15-ից ավել գոլ խփել

Առաջնության առաջին շրջանը եզրափակեցիք առաջին հորիզոնականով

- Այո: «Արարատ»-ը շատ լավ ֆուտբոլիստներ և հիանալի մարզիչ ունի: Առաջնության սկզբի երեք խաղերում մենք լավ խաղացինք, բայց հաջողությունը մեր կողմը չէր: Պարտվեցինք «Միկա»-ին ևոչ ոքի խաղացինք «Բանանց»-ի հետ: Դրանից հետո մենք շարունակեցինք լավ խաղալ և ես 4 գոլ խփեցի Գանձասարի և Փյունիկի հետ շատ կարևոր հանդիպումներում: Մենք հիմա այո առաջինն ենք և պետք է փորձենք այս հորիզոնականում մնալ մինչև մրցաշրջանի ավարտը:

«Փյունիկ»-ի հետ գավաթային առաջին խաղում կարողացաք ոչ-ոքի խաղալ և գոլ խփելինչը առավելություն է տալիս ձեզ: «Փյունիկ»-ի հետհաջորդ հանդիպումից ի՞նչ սպասելիքներ ունես և Հայաստանի գավաթըորքանո՞վ ես կարևորում:

- Հայատանի գավաթը հեշտ ճանապարհ է դեպի եվրոպական մրցասպարեզ, իսկ դրա համար պետք է հաղթել գավաթային բոլոր խաղերում: Մենք շատ ուժեղ թիմ ենք և կարծում եմ կունենանք այդպիսի հնարավորություն: «Փյունիկ»-ը շատ լավ թիմ է՝ երիտասարդ բարձրակարգ ֆուտբոլիստներով, բայց մենք էլ լավ ֆուտբոլիստներ ունենք և վստահ եմ՝ կկարողանանք հաղթահարել «Փյունիկ»-ի արգելքը:

Իսկ ի՞նչ նպատակներ ունես «Արարատ»-ի հետ:

- «Արարատի» հետ և «Արարատին» օգնելով՝ ցանկանում եմ չեմպիոնության հասնել ու 15-ից ավել գոլ խփել մրցաշրջանում: Հիմա ինձ շատ լավ եմ զգում այստեղ, ու չեմ մտածում ապագայի ու ապագա ծրագրերի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել