Առեղծված է կյանքն այս ինքնին ,
Հասկանալի չէ ամենքին ,
Մարդիկ տարբեր `
Մեղավոր են , կամ էլ անմեղ :
Մեկ ընկնում են , մեկ վեր ելնում ,
Մեկ տխրում են , մեկ էլ ժպտում ,
Մեկ սիրում են ու սեր ստանում ,
Մեկ էլ սիրում , բայց չեն սիրվում :
Ու ամենից ցավալին էլ
Հենց այն է , որ
Հոգիները մարդկային
Անտեսում են հաճախ բարին ,
Հալածում են կամեցողին ,
Ոտնահարում են ազնիվին :
Թեև վատը քիչ էլ շատ է ,
Մեկ է , այն միշտ գեղեցիկ է ,
Չէ՞ որ վաղը գուցե բնավ
Էլ չունենանք մենք այս կյանքը :
Այսքանով մեկ պարզ է կամ բարդ,
Նկարագրել ես չեմ կարող ,
Բայց լավ գիտեմ ,
Որ ամենից կարևորը
Կյանքում ` անկախ կյանքի դասից ,
Արածներից , չարածներից ,
Հարկավոր է միշտ Մարդ մնալ ,
Ունեցածով էլ գոհանալ :
Նյութի աղբյուր՝ http://heartisyoursforever.blogspot.com/2013/10/blog-post_9.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել