Ներիր ինձ Երևան ջան, ներիր, որ այսքան խեղճ եմ, այսքան սոված, որ չդիմացա 5-10 հազար դրամանոցի գայթակղիչ տեսքին ու գրավ դրեցի քեզ սուպերմարկետի գիտակցություն ունեցողների մոտ: Ներիր, որ փող չունեմ, չեմ կարողանում քեզ պահպանել, որ չեմ կարողանում քո դիմագծերը քանդել - տաշելուց, քեզ գեղցիավարի ԿԱՐԿԱՏԱԾ շենքերով լցնելուց զերծ պահել: Ներիր, որ թույլ եմ տալիս, որ քո ճակատագիրը որոշեն նրանք, ում համար միևնույն է, որ քո դիմագծերն աղավաղելով ու քեզ անդեմ քառակուսիների մեջ խեղդելով` ջուր են լցնում թշնամու ջրաղացին, ապացուցելով հայատյացների ասածը, թե հայերը քոչվոր են ու մշակույթ չունեն: Ներիր, որ թույլ եմ և դեռ բիրտ ուժին դիմանալու թափ չունեմ: Ներիր…
Բայց ես քեզ շատ եմ սիրում Երևան ջան, հավատա, մի օր անպայման կամրանամ, ոտքի կկանգնեմ ու կբուժեմ քեզ:
հայ երևանցի
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alina.derzyan/posts/620734754616472
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել