1in.am-ը գրում է.
Վերջերս գերմանացի հրշեջները կրկին անգամ ապացուցել են «կոշկակար առանց կոշիկի» ասացվածքի ճշմարիտ լինելը: 70 հրշեջներ, չկարողանալով օգտագործել ստացած գիտելիքները, և մնացել են առանց դեպոյի:
The Local-ի տվյալների համաձայն՝ Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վետալիա շրջանում գտնվում է հրշեջ կայան, որը հինգ տարի առաջ կառուցվել է հատուկ պատրաստվածություն անցած հրշեջ-կամավորների համար:
Ուրբաթ գիշերը հրշեջ դեպոյի կողքին գտնվող տան տերը դուրս է եկել պատշգամբ, որպեսզի որոշի վառ լույսի աղբյուրը: Գերմանացին միանգամից տեսել է, որ հրշեջների դեպոն բռնկվել է: Նա վթարային ծառայություններին տեղեկացրել է հրդեհի մասին: Հրդեհը մարելու համար դեպո են ուղարկվել հենց կամավորները, սակայն մինչև նրանք կհասնեին դեպքի վայր, կրակն ամբողջովին պատել է շենքը և մերձակա շինությունները:
Կրակի պատճառով հրշեջները չեն կարողացել մուտք գործել վառվող շենքը, նրանք կանգնել և հետևել են, թե ինչպես է այն այրվում:
Շրջանային ոստիկանության ներկայացուցիչները լրագրողներին տեղեկացրել են, որ հրշեջներից և տեղի բնակիչներից ոչ ոք չի տուժել, սակայն կրակը ոչնչացրել է կառույցը, նավակը և վեց հրշեջ մեքենաները: Մասնագետների գնահատմամբ՝ կրակը 4,2-5 միլիոն եվրոյի վնաս է հասցրել, գրում է fedpost.ru-ն:
