1in.am-ը գրում է.

GPS-համակարգերի տեղադրման բոլոր ծախսերը, որոնք անհրաժեշտ են նավերի արագությունն ու դիրքը ճշտելու համար, քաղաքապետարանը դրել է գոնդոլների տերերի ուսերին, որոնք արդեն հայտնում են իրենց դժգոհությունը՝ կապված նորարարության հետ: 

GPS համակարգերը ու լուսարձակները կներդրվեն արդեն նոյեմբերի 4-ից՝ հայտնում են իտալական ԶԼՄ-ները: 

Այդ միջոցառումը Վենետիկը որոշել է ներմուծել այն բանից հետո, երբ մի շարք դժբախտ դեպքեր էին պատահել արտասահմանցի զբոսաշրջիկների հետ՝ հայտնում է RIA Novosti-ն: 

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բոլոր գոնդոլներն ունենալու են համարանիշներ, ինչպես տաքսիները, նաև՝ լուսարձակներ՝ գիշերը լուսավորությունը ապահովելու համար: 

Գոնդոլավարները պետք է ունենան նաև անձը հաստատող իրավունքի վկայական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել