1in.am-ը գրում է.

Ավելի քան 20 հազար տուն է առանց էլեկտրաէներգիայի մնացել Ճապոնիայի հարավում՝ Կագոսիմա պրեֆեկտուրայում, թայֆունի պատճառով, հայտնել է Kyushu Energy Power Comp ընկերությունը:

«Դանաս» թայֆունը ճապոնացի հիդրոօթերևութաբանների կողմից ճանաչվել է ամենաուժեղը այս տարում: Այն շարժվում է հարավից հյուսիս-արևմուտք: Դրա պատճառով երկրի հարավում արդեն չեղյալ է հայտարարվել 115 ավիաչվերթ:

Կագոսիմա պրեֆեկտուրայում գրանցվել է քամու ուժգնացում՝ 1 վայրկյանում մինչև 53,5 մետր: 

Հիդրօթերևութաբանները նախազգուշացնում են հնարավոր սողանքների, գետերի՝ հունից դուրս գալու հավանականության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել