Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մարտի 16-ին, հերթական արտակարգ իրավիճակն է ստեղծվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
Shamshyan.com-ի տեղեկություններով, սելավատարերի խցանման պատճառով տեղացած անձրևը Բաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց՝ ժողովրդին հայտնի Իսակովի պողոտայի կամրջի տակ՝ երթևեկելի երկկողմանի հատվածներում ստեղծվել է արհեստական լճակ։
Քաղաքացիներն ու պարեկները լճի վերածված այդ հատվածից դուրս են բերել 30-ից ավելի ավտոմեքենաներ, հայտնաբերել են 20-ից ավելի մեքենաների համարանիշներ։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2026/03/16/1301624
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



