Էդ որ ասում են, որ հանքերը խոչընդոտում են այս կամ այն մարզում գյուղատնտեսության, տուրիզմի եւ այլ ճյուղերի զարգացմանը, այս առումով մի դիտարկում ունեմ: Շիրակի մարզում մետաղական հանքեր չկան, էկոլոգիապես մաքրամաքուր մարզ է, մաքուր օդ, բնություն, ծառ ծաղիկ, տուրիզմի համար լիքը համապտասխան վայրեր: Ու այս ամենով հանդերձ շիրակցիների մտքով անգամ չի անցնում՝ բնապապհաների ասած դրախտը կառուցեն Շիրակի մարզում: Ընդհակառակը էս մարդիկ գյուղապետերով հանդերձ արտագաղթում են Ռուսաստան: Ճիշտ է Շիրակի մարզում թուզ, ծիրան, մոշ չի աճում, բայց փոխարենը աճում է կարտոֆիլ, կաղամբ, գազար, ցորեն, գարի, ճակնդեղ, եգիպտացորեն եւ այլ մշակաբույսեր: Ոնց որ գյուղատնտեսական հողերի պակաս էլ չի զգացվում: Սրան գումարած նաեւ անասնապահության եւ մողվաբուծության համար բարենպաստ պայմանները: Այս ամենով հանդերձ Շիրակի մարզը ըստ պաշտոնական տվյալների համարվում է ամենաղքատ մարզը: Հարգելի գյուղատնտեսության եւ տուրիզմի շնորհիվ Հայաստանը «դրախտ» դարձնողներ, մի հատ բացատրեք էդ ինչպե՞ս է ստացվում, որ Շիրակի մարզը համարյա բոլոր ձեր նշած նպաստավոր պայմաններն ունի, սակայն Շվեցարիա չի դառնում, ի՞նչ երաշխիքներ կա, որ ասենք Սյունիքի մարզում եթե հանքերը փակեն միանգամից տնտեսական բում է տեղի ունենալու՝ գյուղատնտեսության ու տուրիզմի հաշվին:
Մենակ չասեք Շիրակում ցուրտ է, միրգ չկա, որ չրի ու մուրաբայի գործարան դնեն: Ասեմ դրա փոխարեն կարելի է «չիպսի» գործարան դնել (լիքը կարտոֆիլ կա), քյալմի թթու փակել, եգիպտացորենի հատիկներ կոնսերվա անել եւ այլն:
Ի՞նչ է, կարծում եք շիրակցիները այդ ճանապարհով հարստանալու ու լավ ապրելու ձեւը չգիտեն, թե՞ խելքերը չի հասնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել