1in.am-ը գրում է.
Ավստրալիայում վայրի խոզը, որը հայտնի էր դարձել 18 տարվա գարեջուր խմելուց հետո կովի հետ կռվելով, դեպքից 1 ամիս անց սատկել է վրաերթի հետևանքով: Դեպքը տեղի է ունեցել Ավստրալիայի հյուսիսային Փիլբարա տարածաշրջանում:
Վարազն արդեն հասցրել էր երկրպագուներ ձեռք բերել տեղացիների շարքում: Նրանք վշտացել են կենդանու սատկելու մասին լուրից: Այս մասին հայտնում է Metro-ն:
Շատերը նրա հիշատակին նվիրված թվիթներ են գրել: Դրանցից մեկը նույնիսկ մաղթել է, որ երկնքում վարազի թշնամիները հայտնվեն նրա կճղակների տակ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_220562.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել