Մի ընչազուրկ մարդ աստծո փայտե արձան ուներ: «Այնպես արա, որ հարստանամ», — աղոթում էր նա օրնիբուն, բայց աղոթքները տեղ չէին հասնում, և նա ավելի ու ավելի էր աղքատանում:
Ի վերջո նա բարկանում է, բռնում արձանի ոտքից ու խփում գլխով պատին: Արձանիկը փշուր-փշուր է լինում, ու նրա միջից թափվում են ոսկե դրամները: Երջանիկը հավաքում է դրանք ու ասում.
- Ես քեզ երկրպագում էի, բայց դու ինձ չօգնեցիր, հարվածեցի քեզ, ինձ երջանկություն տվեցիր:
Երկինքն օգնում է նրան, ով ինքն է իրեն օգնում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alvina.babayan/posts/10200530723501348
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել