Նախկին ՀՀԿ-ական, ներկայում Աննա Հակոբյանի ընկերուհի Ռիմա Դավթյանը, որ նախօրեին տիկնոջ հետ Արմավիրում խնջույքի է մասնակցել եւ պարելու լուսանկարներ հրապարակել, իր մերձավոր շրջապատում հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո իրեն են նշանակելու ԿԳՄՍ նախարար։

Դավթյանը ներկայում Երեւանի Սամվել Գեւորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցի տնօրենն է: Նա Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» արշավի ակտիվ մասնակիցներից է: Նրա պաշտոնավարման ժամանակ էր Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցում աշխատանքը կորցրել այդ ժամանակ պատմության ուսուցիչ աշխատող լրագրող Կարպիս Փաշոյանը:

Ըստ լուրերի՝ նա տիկնոջ ընկերուհին է դարձել «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թոփալաքյանի հետ մտերմության շնորհիվ, եւ վերջինս էլ լոբբինգ է անում Դավթյանի հարցում։ Այս ամենը նաեւ այն մասին է խոսում, որ տիկին Հակոբյանը չի կորցրել Փաշինյանի կադրային քաղաքականության վրա ազդելու լծակները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/b36106910f172f9a31fd34063e330063

© 2008 - 2026 «Հրապարակ օրաթերթ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել