Ամերիկյան Bloodhound Gang խմբի բաս-կիթառահար Էվիլ Ջարեդ Հասսելհոֆֆմանը Օդեսսայում տեղի ունեցած համերգի ժամանակ մտցրեց ռուսական դրոշն իր անդրավարտիքի մեջ: Բացի այդ, նախքան Օդեսսայում կայացած համերգի, խումբը ելույթ էր ունեցել Կիևում: Այդ ժամանակ Հասսելհոֆֆմանը բազմահազարանոց հանդիսատեսի առջև միզեց բեմին ամրացված դրոշի վրա:

Մերիլին Մենսոնը համերգներից մեկի ժամանակ սրբեց քրտինքն ամերիկյան դրոշով

«Hey, Cruel World» համաշխարհային համերգային շրջագայության ժամանակ Մենսոնը ելույթ ունեցավ Մոսկվայում: Երգերից մեկի կատարման ժամանակ երգիչը մոտեցավ բեմը զարդարող ամերիկյան դրոշին և բավականին տհաճ կերպով սրբեց իր երեսի քրտինքը: Չնայած, որ արարքը բավականին հանդուգն էր, բայց Մեսոնից ավելին էին սպասում:
Մադոննան շփոթել էր ռուսական դրոշն ուկրաինականի հետ

Կիևում կայացած համերգի ժամանակ, Մադոննան երկրպագուներից մեկի ձեռքից վերցրեց ռուսական դրոշն ու հարցրեց,- «Սա Ուկրաինայի դրոշն է: Այո՞:» Հանդիսատեսը դժգոհությունից աղմուկ բարձրացրեց, բայց Մադոննան շուտով հասկացավ իր սխալը և վերցրեց ուկրաինական դրոշը:
Ամերիկյան դրոշի այրումը «Մահմեդականների անմեղության» համար

ԱՄՆ-ում նկարահանված «Մահմեդականների անմեղություն» ֆիլմն ամբողջ աշխարհի մահմեդականների դժգոհության հսկայական ալիք առաջացրեց, ինչպես նաև արաբական երկրներում սկսեցին հարձակվել ամերիկյան դիվանագիտական պատվիրակությունների վրա: Բացի այդ, որպես բողոքի նշան նրանք վառում էին ամերիկյան դրոշները: Այդպիսի դեպքեր տեղի էին ունենում աշխարհի տարբեր անկյուններում:



