Հիմա պետքա ասեմ՝ «ախր մեր ժամանակ ուրիշ էր».

Օն լայն միջավայրում ամենուր ու ամեն Ֆեյսբուքյան փեյջում մեսիջ ես ստանում, որտեղ առաջարկում են էջի լայքերի ավելացում։
Ու էս ամենը արդեն որոշ մարդկանց խմբերի կամ կազմակերպությունների համար դարձել է եկամուտի աղբյուր… մարդիկ փող են աշխատում, տարբեր գներով ու մեթոդներով «լայքեր» հավաքելու միջոցով։

Հետևաբար լայք ասվածը դարձել է պարզապես մարքեթինգային կատեգորիա։ Ձեր էջը կարող է ունենալ լայքեր, բայց դրանք կարող են պարզապես մեռած լայքեր լինել։

Էջը լայքելու համար այն պետք է պարզապես հետաքրքրություն առաջացնի, այսինքն մարդը կամ յուզերը պետք է հետաքրքրված լինի էջի բովանդակությամբ և դա իրեն հոգեհարազատ պետք է լինի, որ ինքը ինքնակամ լայքի էջը։

Իսկ հիմա ինչ են առաջարկում. «Լայքերի ավելացում» ու շատ բիզնեսներ դիմում են այդ լայքեր ավելացնողներին, որոնք բերում են էջ անիմաստ լայքեր, լայքեր, որոնք չեն աշխատում և պասիվ լայքեր են։

Ու դա հիմնականում գալիս է հետևայլ կերպ՝

- պլագիններով ավտոմատացված լայքեր, որտեղ յուզերները իրենց կամքից անկախ լայք են անում որևէ էջ.

- սփամ, այսինքն էնքան են տարածում էջը, տարբեր պրոֆայլներով ու էջերով, որ որոշ քանակի լայքեր են գալիս,

- հրավերներ ուղարկելով. ուրեմն կան մարդիկ, որոնք հաղորդագրություն են գրում այլ մարդկանց՝ խնդրելով լայքել այն էջը, որի լինքը որ ուղարկում են մեսիջի մեջ,

- գնած լայքեր, eBay-ով կարելի է պարզապես որոշ գումարի դիմաց «առնել» կամ գնել «լայքեր»

- և այլ մեթոդներ, որոնք կարճ ժամանակում բերում են լայքեր, սակայն դրանք այդքան էլ արդար ու ճիշտ լայքեր չեն։ Այսինքն տվյալ էջը չի հավաքում թիրախային լայքեր։

Դրա համար պատվեր տալուց առաջ պետք է հասկանալ, թե ինչ լայքեր են գալիս ձեր էջ և ինչքանով են դրանք պիտանի Ձեր էջին։

Այս ամենին հակառակ կան այլ մեթոդներ, որոնք նորմալ ու ադեկվատ լայքեր են ապահովում Ձեր էջերին.

դրա մասին կգրեմ հետո…հենց մի քիչ առողջանամ, հիմա էս ցրտից մի թեթև վատառողջ եմ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել