
Արտաքին… արտաքի՞ն. ինչ ես դու քեզնից ներկայացնում. հագո՜ւստ, հագո՞ւստ. իսկ ի՞նչ է հագուստը, կտո՞ր, փափո՜ւկ, ծածկող, սովորակա՜ն, շա՜տ. Իսկ արդյո՞ք դու որակավորում ես քեզ կրողին, քեզ բաժին ընկած մեկին, միգուցե նրան, ով քեզ չի ուզում, կամ քեզ չի էլ սազում… Բայց ո՞րն է քո դերը: Ոչի՜նչ, դու պարզապես ծածկում ես մարդուն, դարձնում գրավիչ, կամ դարձնում ես վանող. դու մեղավոր ես, որովհետև շեղում ես ուրիշների ուշադրությունը, բայց դու դրա՞ համար ես. դրա համա՛ր չես, դու պարզապես կաս, որ… Չգիտեմ` ինչու ես դու, որովհետև դու առավելություն չունես և ոչ էլ այցեքարտ և ոչ էլ որակ և ոչ էլ արժանիք, դու միայն ծածկող ես. արդյո՞ք կարելի է սովորակա՜ն ծածկիչին նման մեծ վերագրումներ անել: Նա ոչինչ է, որ մենք կորցնենք մեր ժամանակը նրան բացահայտելու համար. բացահայտե՞լ, բացահայտե՜լ. բացահայտելը շատ խորն է, բացահայտում են գաղտնքիներ, առեղծվածներ, բացահայտում են հոգի՜, ներքին, բացահայտում են բացահայտումներ. ուսումնասիրե՜լ. ուսումնասիրե՞լ. քեզ չենք ուսումնասիրում, միայն տեսնում ենք, դու ոչինչ չունես ուսումնասիրելու, ուսումնասիրում են լեզուներ, ուսումնասիրում են գիտություն, իսկ դո՞ւ: Դու միայն հագուստ ես. դու կարող ես լինել գեղեցիկ, կարող ես լինել շքեղ, կարող ես լինել մետաքսե կամ էլ քարից, կարող ես լինել փայլուն կամ էլ խամրած, կարո՞ղ ես լինել հպարտ. հպարտ քեզ կկրեն, բայց դու ոչինչ ես… Այ ամեն ինչ է քեզ կրողը, դու ստրուկ ես, ով պարզապես ենթարկվում է տիրոջը, կամ էլ առանց ենթարկվելու, չարությունից լցված դառնում կարմիր ու կապույտ, ստիպում, որ բոլորը ենթարկվեն իրեն, նկատեն իրեն, ամենամեծ ուշադրությունը դարձնեն իր կողմը, տեսնեն միայն իրեն և ոչինչ ավել: Չնայած նրա համառ ու անկոտրուն պայքարին պետք է հաղթի միայն արժանին և աշխարհին ցույց տա իր բացահայտումներն ու ուսումնասիրությունները, ստիպի մարդկանց հավատալ երազներին և իրեն, իրեն և ոչ թե իրենց ծածկողին: Նա մեղավոր չէ, որ այդ հագուստն է իրեն բաժին ընկել, փոխարենը մեղավոր կլիներ, եթե հագուստն ավելի թանկարժեք լիներ… Ամեն մարդ ինքն իր համար պատասխանատու է, ինքն իր մտքի, իր սրտի, իր խղճի համար. նրան կարող ենք մեղադրել կամ սիրել իր ներքինի և իր համար և ոչ թե հագուստի: