Բարոյախոս, փիլիսոփա, էսսեիստ, վիպասան, թատերագետ Ալբեր Կամյուն XX դարի մեծագույնդեմքերից է, որոնց մասին դժվար է նոր բան ասել, ամեն ինչ հայտնի է, ինչպես Շեքսպիրի կամ Նարեկացու դեպքում: Կամյուն այն գրողներից է, որոնց կարիքը զգում ենք ինքներս մեզ հասկանալու համար: Նա նաևմեծ անհատականություններից է, ում հետ կարելի է զրուցել, վիճել, քանի որ մեծերին են հակաճառում,ճղճիմ մարդիկ ընդդիմախոս չունեն: (Աննա Հակոբյան) Կամյուն էկզիստենցիալիստական ուղղության մտածող է: Նրա մտահայեցողության մեկնակետը 20-րդ դարի քրիստոնեության անկումով պայմանավորված «աստծու մահվան» ողբերգական ապրումն էր:Կամյուի աշխարհայացքի կենտրոնում բարոյագիտությունն է: Ըստ նրա, անխուսափելիորեն մահվամբավարտվող մարդկային գոյության փաստը մարդկային անհատին հանգեցնում է «անմտության» (երկրի վրաիր «վիճակի») հայտնագործման: Սակայն այդ ճշմարտությունը պետք է ոչ թե զինաթափի, այլ գոյատևելուկորով ներարկի մարդուն: Կամյուի պարտքի փիլիսոփայությունը հենվում է գթության քրիստոնեականպատվիրանի վրա: Դրանով նա խուսափել է նիցշեականությունից, բայց և բացահայտորեն հանդես է եկելմարքսիստական հեղափոխության բարոյականության դեմ: Ինչ վերաբերում է «Օտարը» վիպակին, ապա դա ինձ համար նոր մի աշխարհ էր՝ լի բացահայտումներով ևգաղտնազերծումներով: Վիպակի հերոսը՝ Օտարը, առանձնացված էր աշխարհից, հասարակությունից,մարդկանցից իր ինքնության և յուրօրինակության շնորհիվ: Նա, դեմ գնալով հասարակության բարքերին ևչգրված օրենքներին, իր դեմ հանեց ամբողջ հասարակությանը: Շատ քննադատներ մեղադրեցին Կամյուին, որ բնական մարդուն նա վերածել է «բուսական էակի»: Նամարդասպանի է վերածվում անտարբերությամբ, կարելի է ասել զգացմունքների բացակայությամբ: Հասարակությունը չի հասկանում նրան: Նա «օտար» է այն պատկերի համեմատ, որ ուրիշները ստեղծումեն իրենից: Այստեղ է խզումը «բնական մարդու» և սոցիալական կարգի միջև: Հասարակությունը կատաղումէ Մյուրսոյի դեմ, որովհետև նա ցնցում է կյանքի բնական հիմքերը՝ համարձակվելով ճեղքվածք բացել իրամենաանառիկ ամրոցում: Հենց այդ տարբերվող անհատականության պատճառով է, որ Մյուրսոնկանգնում է դատարանի առաջ: Նրան մահապատժի են դատապարտում ոչ թե բուն մարդասպանությանհամար, այլ հասարակության բարքերին դեմ գնալու, չգրված օրենքներին չհետևելու համար: Սակայն բանտում այս գործող անձը, որ, թվում է, իր պասիվությամբ պետք է փառաբաներ կյանքիանիմաստությունը, հանկարծ հայտնաբերում է երջանկությունը: Նա խոստովանահորը բացեիբաց ևթշնամանքով հայտարարում է, որ մտադիր չէ կյանքի վերջին րոպեները նվիրաբերել ցնորականճշմարտություններին: Իր մահապատժի նախօրյակին Մյուրսոն «բացվելով աշխարհի քնքուշանտարբերության առջև», հայտնաբերում է երջանկությունը, որը հենց նույն ազատությունն էր,ազատություն հասարակության ճնշող զանգվածից, նրանց շինծու և անիմաստ սովորույթներից, մեղադրողև հայհոյող հայացքներից: Նա անտարբերությամբ սպասում է իր մահապատժին՝ կյանքի նոր վերսկսմանը ևվերապրելու հնարավորությանը: Նրա անտարբերությունն այլևս ուրիշ է՝ գիտակցական, ցանկալի: Մյուրսոն ազատված էր այն պարտավորություններից և պարտականություններից, որոնքհասարակությունն է հորինել: Նա ազատ էր, քանի որ կառչած չէր այն ցնորական բարքերից, որոնք իբրմարդուն բարոյական կեցվածք են տալիս: Նա ապրում էր թեթև ու անհոգ՝ չմտածելով այն չգծված սահմանիմասին, որ գոյություն ունի հասարակության և անհատի միջև: Հոդվածում տեղ են գտել նաև Աննա Հակոբյանի մտքերը, որոնք ամբողջացնում են «Օտարի»կերպարը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել