1in.am-ը գրում է.
Հանրահայտ ամերիկյան դերասանուհի և մոդել Շարլիզ Թերոնը ենթարկվել է ողնաշարի պարանոցային հատվածի վիրահատության: USweekly-ի տվյալներով՝ 38-ամյա դերասանուհին որոշել էր դիմել վիրաբույժներին, երբ նրան սկսել էր անհանգստացնել վաղուց ստացած վնասվածքը:
«Մի քանի տարի առաջ նկարահանման հրապարակում տեղի էր ունեցել դժբախտ պատահար, ինչի արդյունքում Շարլիզը վնասել էր ողնաշարը»,- հաղորդել է աղբյուրը:
Երկար ժամանակ նա այդ պատմությունը գաղտնի է պահել, մինչև որոշել է դիմել բժիշկների միջամտությանը:
Վիրահատությունը հաջող է ընթացել, առողջական խնդիրների մասին այժմ միայն հիշեցնում է վզի փոքրիկ պլաստիրը, ինչն էլ պապարացիներին և լրագրողներին թույլ է տվել իմանալ մանրամասները:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_220458.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել