Factor.am-ը գրում է․

Օրերս համացանցում տարածվել էր տեսանյութ՝ կից գրառմամբ, որ ազգությամբ ադրբեջանցիներն ազատորեն շրջում են ՀՀ տարածքում։ Հայաստանի ԱԱԾ-ն, պատասխանելով Factor.am-ի հարցին, հաստատել է, որ նշյալ անձիք ադրբեջանցիներ են, միաժամանակ, շեշտել, որ նրանք ՌԴ քաղաքացիներ են։

«Այդ անձինք հանդիսանում են ազգությամբ ադրբեջանցի, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, ովքեր մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն և ՀՀ-ից դուրս են եկել ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետով։ Այցը կրել է մասնավոր բնույթ»,- ասվում է ԱԱԾ պատասխանում։

ԱԱԾ-ից Factor.am-ին նաև տեղեկացրել են, որ հիշյալ անձանցից մեկը Հայաստանի Հանրապետություն է այցելել նաև 2013 թվականին, իսկ մյուսը՝ 2014 թվականին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել