Դատարանը չցանկացավ քննել Առաքելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Epress.am-ը գրում է.

Վերաքննիչ դատարանում Տիգրան Առաքելյանի գործով հերթական դատական նիստն այսօր ավարտվել է դատարանի հապճեպ որոշմամբ: Երբ տուժողի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը հայտնել է, որ միջնորդություն է ներկայացնում Տիգրան Առաքելյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին, նախագահող Եվա Դարբինյանը ասել է՝ «համբերեք, միջնորդությունը դեռ մի արեք», և հարց է ուղղել Տիգրան Առաքելյանին նախորդ միջնորդության հետ կապված: Առաքելյանի պատասխանից հետո Դարբինյանն ասել է, որ նիստը համարվում է փակված և համանախագահողների հետ հեռացել է նիստերի դահլիճից:

Դատարանի նման պահվածքը Շուշանյանի գնահատմամբ բացարձակ կամայականություն է,  որն իր նախադեպը չէր ունեցել այս գործի շրջանակներում: Լրագրողների հետ զրույցում փաստաբանն ասել է՝ քանի որ պարզ է դարձել, որ համաներումը տարածվում է Տիգրան Առաքելյանի վրա, նշանակում է, որ նույնիսկ եթե այսօր դատական պրոցեսը ավարտվեր, դատավճիռը նույնը թողնվեր, Տիգրան Առաքելյանը նիստերի դահլիճից պետք է ազատ արձակվեր: Այսինքն՝ այլևս որևէ հիմք չէր լինի նրան կալանքի տակ պահելու համար:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել