1in.am-ը գրում է.

Վրաստանում եվրոպական տենդենցներն ուժեղ են, և այն կհաղթահարի բոլոր մարտահրավերները: Երկուշաբթի օրը խորհրդարանական միջազգային համաժողովում հայտարարել է Թբիլիսիում ԵՄ-ի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ֆիլիպ Դիմիտրովը: 

«Վրաստանն ուժեղ երկիր է, որտեղ եվրոպական ավանդույթներ կան: Վրաց ժողովուրդն աջակցում է Եվրոպային ինտեգրվելու հարցին: Կարևոր է, որ խորհրդարանում քննարկումների ավանդույթ կա: Կարևոր է նաև Վրաստանը խորհրդարանական հանրապետության վերածելը: Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման ժամանակ մեծ է խորհրդարանի դերը: Վրաստանում եվրոպական ավանդույթներն ուժեղ են, և այն կհաղթահարի բոլոր մարտահրավերները»,- ասել է Դիմիտրովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել